Նոր զարգացում մարտիմեկյան «արդարադատության» առնչությամբ ՄԻԵԴ կողմից քննվող գործերի ողջ համատեքստում

mied-634x445

Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան, «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը գրում է.

Մարտի 1-ի գործով զարգացում․ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը։

Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյան

18/10/2018թ․-ին հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության յուրացման մեղադրանքի/կասկածի հիմքով կալանքը կիրառվել էր անհիմն՝ նրա անձնական ազատության իրավունքի խախտմամբ (հղումը կտեղադրեմ քոմենթում)։

02/11/2018թ․-ին ՄԻԵԴ-ը տեղեկացրել է պրն Ոսկերչյանի փաստաբան պրն Մուշեղ Շուշանյանին, որ 16/10/2018թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի 2-րդ գործը, որն արդեն վերաբերում է պրն Ոսկերչյանի դեմ մեղադրանքի գործով դատաքննությանը եւ դրա արդյունքում նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելուն՝ “իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու համար”։ Այս գործի փաստերի շարադրանքին կարող եք ծանոթանալ կից հղումով։

Սա 1-ին գործն է եւ 1-ին անգամն է մարտիմեկյան “արդարադատության” առնչությամբ ՄԻԵԴ կողմից քննվող գործերի ողջ համատեքստում, որ ՄԻԵԴ-ը գործի քննության մեջ ներառել է նաեւ Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիայի 18 հոդվածի վերաբերյալ հարցադրում։ Այս հոդվածն իր մեկնաբանության եւ կիրառման ողջ իմաստով վերաբերել է քաղաքական հետապնդումների արգելքին։ Այլ խոսքով, եթե ՄԻԵԴ նախկինում քննության հարցադրումներից ինչպես եւ արդեն իսկ կայացրած Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով իրավական դիրքորոշումներից անուղղակիորեն, հիմա այլեւս մարտիմեկյան հետապնդումների ողջ համատեքստի նկատմամբ քննությունն իրականացնելու է նաեւ քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումների արգելքի խախտման վերաբերյալ։

Սա շրջադարձային կետ է մարտիմեկյան համատեքստին առնչվող բոլոր գործերի խմբի համար եւ միջազգային եւ ներհայաստանյան դատարաններում եւ այլ վարույթներում։ ՄԻԵԿ 18 հոդվածով նախատեսված խախտման ճանաչմամբ հայաստանյան ատյաններում քաղաքական հետապնդումների բացառման կանոնի հիմքով մարտիմեկյան գործի ամբողջական վերաքննությունը միջազգային իրավունքի թելադրանք է դառնալու՝ այս համատեքստին վերաբերող բոլոր քրեական գործերը վերաբացելու եւ վերաքննելու հրամայականով։

Դիտվել է՝