Հանրային հեռուստաընկերությունը չի թերացել և անօրինականություններ թույլ չի տվել. Մարգարիտա Գրիգորյան

margarit

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների գործով հարուցված քրեական գործին, նշեց, որ քրեական գործ հարուցվել է ոչ թե Հանրային հեռուստաընկերության նկատմամբ, այլ փաստի առթիվ:

Նա նաև տեղեկացրեց՝ ընթանում է քննություն, և վստահություն հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել և կատարել է այն առանց անօրինականությունների:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ լինեն, Մարգարիտա Գրիգորյանը չբացառեց՝ նշելով, որ դրանք հնարավոր են միշտ և բոլոր ոլորտներում:

 

Դիտվել է՝