Դատարանը Սերժ Սարգսյանի փեսայի հորը որոշեց չկալանավորել

8944237-1-1-1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում կատարված չարաշահումների իրականացմանը նախկին տնօրենի առնչության վերաբերյալ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝քննիչը որոշում է կայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նկատի ունենալով, որ Ա.Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

pastinfo.am

Դիտվել է՝