«Հանրապետություն» կուսակցությունը մոտ օրերին հայտարարություն կանի

aram sargsyan

«Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանն, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի ընկերներ, համակիրներ, համախոհներ․․․
Վերջին երկու օրերին բազմաթիվ նամակներ եմ ստացել Ձեզանից՝ կապված «Լույս» դաշինքով ընտրությունների մասնակցության ձևաչափի հետ։

Երկարատև ու բազմակողմանի քննարկումների այունքում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշեցին առաջիկայում սպասվող Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել միմյանցից առանձին։

Այս պահին և ներկուսակցական, և արտակուսակցական քննարկումներ են ընթանում՝ կապված սպասվող համապետական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևարափի հետ։ Մոտ օրերին ամեն ինչ կհստակեցվի և կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է նա։

Դիտվել է՝