«Մեծաթիվ մարդիկ հիասթափված են այսօրվա իշխանությունից, և վստահորեն ձայն են տալու ՀՀԿ-ին». Մ. Եսայան

маргаритт

6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն իր քաղաքական ուղին տեսնում է միայն Հանրապետական կուսակցության հետ, իսկ որ ՀՀԿ-ն առաջիկայում ևս լինելու է խորհրդարանում, վստահ է: «Երբևէ մտքովս չի անցել տեղափոխվել որևէ տեղ, հույս ունեմ, չի էլ անցնի, ես այս քաղաքական ուժի հետ եմ, և կարծում եմ, որ իմ հետագա  քաղաքական գործունեությունը կշարունակվի ՀՀԿ-ի հետ: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն ունի զգալի շանսեր խորհրդարանում հայտնվելու, որովհետև ստեղծված նոր իրավիճակում ուժեղ ընդդիմություն է պետք, որպեսզի իշխանությունը ճիշտ ուղով ընթանա»,-նշեց նա «Առանցքում» հաղորդման շրջանակում:

Իսկ ո՞ւմ հետ է կապում ՀՀԿ-ն վերընտրվելու հույսերը, արդյո՞ք ռեյտինգային ընտրակարգի պահպանումը ևս միտված էր դրան, որպեսզի ՀՀԿ-ն ավելի լայն հնարավորւթյուններ ունենա ԱԺ-ում լինելու: Մարգարիտ Եսայանը հերքում է՝ ասելով.

«Ամենևին դրան չէր ուղղված, դուք կտեսնեք՝ երբ ցուցակները կլինեն և քարոզչությունը կսկսվի, նույն ռեյտինգայինում կլինեն քաղաքական դեմքեր, ովքեր կհանդիպեն մարդկանց հետ, և ՀՀԿ-ին ձայն կտան այն անձինք, ովքեր հավատարիմ են, մեծաթիվ են մարդիկ, ովքեր հիասթափություններ ունեն այսօրվա իշխանությունից, և վստահորեն ձայն են տալու ՀՀԿ-ին, մի կասկածեք»:

 

 

Դիտվել է՝