Արագածում բժիշկ են ծեծել. նախարարի արձագանքը

arsen torosyan

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Արագածում հիվանդի հարազատների կողմից ծեծի ենթարկված բուժաշխատողի դեպքին` գրառում կատարելով ֆբ-յան էջում.

«Խիստ դատապարտում եմ բռնության ցանկացած դեպք, առավել ևս երբ այն կիրառվում է բուժաշխատողի նկատմամբ՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ։

Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պարզել դեպքի բոլոր մանրամասները և մեղավորներին ենթարկել խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։

Դիտվել է՝