Փլուզում Սիսիան քաղաքում. կա տուժած

147660

Նոյեմբերի 2-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 4 տանը հարակից խորդանոցում աշխատանքներ իրականացնելիս տանիքի փայտե կառուցատարրը և ազբոշիֆրեի ծածկը փլուզվել են  (մոտ 15 քմ): Պատահարի հետևանքով Ա. Բ.-ն  (ծնված 1993 թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Բ.-ն  հոսպիտալացվել է Աղիտուի հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է՝