Նախագահը հրամանագիր է ստորագրել Միքայել Մինասյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին

145131

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Մինասյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։

ՀՀ նախագահի էջում հրապարակված հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ նա դեսպան էր նշանակվել 2013 թվականի մարտին։

Դիտվել է՝