Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

yuri xachaturov

ՀԱՊԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2016 թ. հոկտեմբերի 3-ին էր նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչ այդ նա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում:

Այս մասին երեկ հայտարարել էր ՀՀ նախագահ Արմեն սարգսյանը՝ ասելով, որ պաշտոնական Երեւանը մտադիր է հետ կանչել յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ  2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը:

Դիտվել է՝