Հատուկ քննչական ծառայությունը շատ է ուշացել. Սեդա Սաֆարյան

sedaaa

«Կոնկրետ Վահագն Հարությունյանի պարագայում ես բացահայտում չեմ համարում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը՝ նշեց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ 2009-2010 թվականներին իրենք նշել էին՝ ամբողջ ձախողումը կատարվել է Վահագն Հարությունյանի կողմից:

Սեդա Սաֆարյանը փաստեց նաև, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ կա, ու չի բացառում, որ այն մարդիկ, որոնք այսօր որպես մեղադրյալ են ներգրավվում գործում, ինչ-որ ժամանակ անց կարող են դիմել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ այն պահանջով, որ իրավական հիմունքներից ելնելով՝ կարճվեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Դիտվել է՝