Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից եւ կանդամագրվի ՔՊ-ին

davit sanasaryan

Ազգային Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ շատ կարեւոր որոշումներ է կայացրել այսօրվա իրադարձություններից հետո ու համարում է այսօր պատմական օր:

Նա հայտարարել է, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից.

«Արդեն 10-11 տարի անցավ այն օրից, երբ ես անդամագրվեցի «Ժառանգություն» կուսակցությանը: Ես իրավաբանական կրթություն ստացա, բայց որոշեցի, որ չեմ դառնա իրավաբան: Հանդիպեցի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, նա կարողացավ ինձ բացատրել, որ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված հայրենիքը: Հասկացա, որ պետք է մտնեմ քաղաքականություն, 2007 թվականից ի վեր «Ժառանգություն»-ն ինձ համար եղել է քաղաքական դպրոց, ես իմ կուսակից ընկերների հետ եղել եմ գրեթե բոլոր միջոցառումներին, հպարտանում եմ նրանցով, նրանք իմ ընկերներն են:

Կարող եմ այսօր շնորհակալություն հայտնել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին ու մյուս իմ կուսակից ընկերներին: Ես մի քանի օր առաջ դուրս եմ եկել «Ժառանգություն» կուսակցության շարքերից»:

Դավիթ Սանասարյանը մանրամասնել է, թե ինչու է կայացրել նման որոշում, ու նաեւ հայտնել է, որ անդամագրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Դիտվել է՝