Կառավարությունը տապալեց իր հանձնառությունը. Փոխվարչապետի օգնականը հեռանում է սեփական դիմումի համաձայն

default

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Այս մասին նմա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում:

Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը:

Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական:

Շնորհակալություն»,–ասվում է գրառման մեջ:                                                     

Դիտվել է՝