«Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանը» պատկերացնում էր ՔՊ մաս». Դավիթ Խաժակյան

188.thumb

Հայկ Կոնջորյանի քայլը առնետավա՞զք էր, թե՞ պետք է խրախուսել նրան հեղափոխության ուժին միանալու համար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ իր համար դժվար է գնահատական տալ:

«Եթե հաշվի առնենք, որ մեր կուսակցական գործընկերն է եղել, չեմ ցանկանա իմ գնահատականը տալ»,- ասաց նա:

Խաժակյանն ասաց, որ մեկ օր առաջ է իմացել, որ իրենց կուսակցական գործընկերը պատրաստվում է դիմում գրել և դուրս գալ «Լուսավոր Հայաստանից»:

«Քաղաքական տեսանկյունից ասեմ, որ մենք պատրաստվում էինք լինել գաղափարական ուղղվածությամբ տարբերվող ուժ, զսպող և փոխզսպող ուժ, որն առավելագույն օգուտն էր բերելու մեր պետությանը: Եվ ես չեմ կարծում, որ հնարավոր է երկրին օգնել իշխանությանը մաս կազմելով:

Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանը» պատկերացնում էր ՔՊ մաս, հավանաբար, իսկ մենք համարում ենք, որ մենք կարող ենք հեղափոխական իշխանությանը, երկրին օգուտ տալ, դարձնել ՀՀ իրապես ժողովրդավար՝ չկազմելով իրենց մաս»:

Խաժակյանի համոզմամբ՝ Հայկ Կոնջորյանը մինչև դիմում գրելը երաշխիք է ունեցել ՔՊ կողմից.

«Ես չեմ կարող փաստել, բայց կարող եմ ասել, որ երբ Հայկ Կոնջորյանը դիմում գրեց, նա կարծեք թե ուներ առաջարկ՝ վերաբերող պատգամավորական ցուցակին:

Իշխանությունը մագնիս է և անկախ նրանից՝ բռնատիրական է, թե ժողովրդավարական, ցանկացած պարագայում հարգանքով եմ վերաբերվել նրանց, ովքեր ցանկացած իրավիճակում հավատարիմ են մնացել կուսակցությանը, ընդ որում, կարևոր չէ ՔՊ, «Լուսավոր Հայաստան», թե Հանրապետական կուսակցությունը:

«Լուսավոր Հայաստանի» քաղաքական հենքը մշտապես եղել է կուսակցության մեջ փոխզսպումների և հակակշռումների մեխանիզմը, և մենք նույնիսկ ՀՀԿ ժամանակ պատկերացրել ենք այդ դերը և հասկացել ենք, որ լինելով ընդդիմություն՝ կարևոր գործընթաց է:

Եվ եթե կա մեկը, ով գտնում է, որ մենք չենք կարող լինել այլընտրանք հանդիսացող, գաղափար ներկայացնող և պետք է լինենք իշխանության մաս, որպեսզի կանգնենք հեղափոխության կողքին, նա մեր հիմնարար գաղափարը այլ կերպ է հասկացել»:

Դիտվել է՝