Սերժ Սարգսյանը տեղափոխվել է ապրելու փեսայի տանը

mishik-472x265

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հինգ օր է, ինչ դուրս է եկել կառավարական ամառանոցից: Նա տեղափոխվել է բնակվելու փեսայի առանձնատուն, որը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը, ով հիմա միավորված այս երկու համայնքների վարչական պատասխանատուն է:

Նա ասաց, որ հինգ օր է, ինչ վարչական տարածքում խոսում են այդ մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է կառավարական առանձնատունը եւ տեղափոխվել է գյուղ:

Թե որտեղ է ապրում Ս. Սարգսյանն, այս մասին մանրամասներ այնքան էլ հայտնի չեն: Համագյուղացիներին հայտնի է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում առանձնատուն ունի Ս. Սարգսյանի ավագ փեսան, եւ Սարգսյանը տեղափոխվել է ապրելու փեսայի տանը:

 

Դիտվել է՝