«Տարեսկզբից ունեցել ենք տնտեսական ակտիվության տեմպերի անկում». Բագրատ Ասատրյան

bagrat

«Հեղափոխության բացասական ազդեցություններն արդեն չեզոքացել են, իսկ այն դրական սպասումները, որ ի հայտ եկան հասարակության մեջ, դեռ չեն ձևավորվել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա՝ տարեսկզբից ունեցել ենք տնտեսական ակտիվության տեմպերի անկում, ինչը տնտեսագետը կապում է արտաքին գործոնների և ներքաղաքական տիրող իրավիճակի հետ։

«Տնտեսական խնդիրները մղվել են 2-3-րդ պլան»,- նշում է տնտեսագետը:

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ դրական զարգացումների կարող ենք սպասել միայն ներքաղաքական որոշակիության ձևավորման պարագայում։

Հայաստանում հետհեղափոխական շրջանում, ըստ տնտեսագետի, ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։

Դիտվել է՝