Արա Գյուլերին հուղարկավորեցին Շիշլիի հայկական գերեզմանատանը

1035757921

Ստամբուլում այսօր տեղի է ունեցել Արա Գյուլերի հուղարկավորման արարաղությունը։ Այն սկսվել է Բեյօղլուի հայկական Երեք Խորան եկեղեցուց։  Արարողությունը տեղի է ունեցել «Դլե Յամանի», «Կռունկի» եւ այլ հայկական երգերի ներքո։

Արա Գյուլերի մարմինն ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանոցում։ Մեծանուն լուսանկարչի հուղարկավորման արարաղությանը ներկա են եղել բազմաթիվ արվեստագետներ, պետական եւ հասարակական գործիչներ:

Հիշեցնենք, որ Արա Գյուլերը 90 տարեկանում մահացել էր հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում:

 

Դիտվել է՝