Թե ինչպես եւ ինչու Արան ու Զինոբիան հեռավոր Աֆրիկայից տեղափոխվեցին Հայաստան

Снимок

Արա Տեր-Մարգարյանը 8 տարեկանից ապրել է Ռուսաստանում, այնուհետ տեղափոխվել Հարավ-աֆրիկյան հանրապետություն: 23 տարի ապրել է Յոհաննեսբուրգում: Կինը՝ Զինոբիա Տեր-Մարգարյանն այնտեղից է՝ սպիտակամորթ աֆրիկացի է: Նրանք այն հարյուրավոր մարդկանցից են, ովքեր «թավշյա հեղափոխությունից» հետո որոշեցին տեղափոխվել Հայաստան: «Իմ եւ երեխաներիս վիզան պատրաստ էր ԱՄՆ գնալու համար: Ես պետք է գնայի ԱՄՆ, հետո կինս գար, բայց որ եկանք Հայաստան, ասեցինք՝ էլ չգնանք ԱՄՆ, գնանք Հարավային Աֆրիկա, մեր ունեցածը վաճառենք ու գանք Հայաստանում ապրենք»,-պատմում է Արան:

Նշում է, որ Հայաստանում ապահով է՝ հատկապես աղջիկ երեխաների համար, կինը նույնպես շատ է հավանել Հայաստանը:

Ինչպես պատմում է Զինոբիա Տեր-Մարգարյանը, մինչ Արային հանդիպելը Հայաստանի մասին ոչինչ չգիտեր:  Զինոբիան շարունակում է. «Հայաստանում այս փոփոխությունները որ եղան, ես տեսա, թե ինչպես ամբողջ ազգը համախմբվեց եւ գնաց հեղափոխության: Ես որ տեսա դա, զարմացա, որ մարդիկ այսպես համախմբված են: 5 տարի առաջ, որ եկել էինք այստեղ, մարդիկ շատ նեգատիվ էին տրամադրված, ուրախ չէին, բայց հիմա զգում եմ, որ դեպի լավն է փոխվում»:

Դիտվել է՝