Արայիկ Խանդոյանը զինվորական կարգով հուղարկավորվեց Եռաբլուրում

arayikkk

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը զինվորական կարգով հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում։

Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած եկեղեցու կարգի արարողությունից հետո հուղարկավորության թափորը ոտքով շարժվեց դեպի Եռաբլուր պանթեոն։

Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել նրա հարազատները, մարտական ընկերները և հարյուրավոր քաղաքացիներ։

Ներկաները ծափահարություններով վերջին հրաժեշտը տվեցին Միայնակ Գայլին:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել էր հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը  Գյումրիում, սրտի կաթվածի հետևանքով։

 Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:

Դիտվել է՝