Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

arayik xandoyan

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը:

Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի էր «Միայնակ Գայլը» մականվամբ, մահացել էր հոկտեմբերի 9-ին սրտի կաթվածից:

Հիշեցնենք, որ նա կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ այս տարվա օգոստոսի, դատարանի որոշմամբ ազատ էր արձակվեց կալանքից:

Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ ազատամարտիկներ՝ այդ թվում նրա մարտական ընկերներ:

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում:

Դիտվել է՝