«Մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն: Դրանից ավել բան ես չեմ կարող ասել՝ գործի շահերից ելնելով». Սասուն Խաչատրյան

Sasun-Xachatryan

«Փորձաքննությունն ավարտվել է, Մարտի 1-ի հետ կապված չէ»,- լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն՝ այն հարցին ի պատասխան, թե ինչ փուլում է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանի տարածքում հայտնաբերված ռազմամթերքի փորձաքննությունը: Հիշեցնենք, որ կասկածներ կային, որ դրանք կարող են կիրառված լինել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ:

2008թ. հետ առնչություն ունի նաև գործարար Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը: Ճշգրտող հարցին, թե կրկի՞ն Մարտի 1-ի գործոնն է այստեղ, ՀՔԾ պետը նշեց. «Մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն: Դրանից ավել բան ես չեմ կարող ասել՝ գործի շահերից ելնելով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԳԱԼԱ-ի հետ զրույցում գործարարի պաշտպան Կարեն Բատիկյանն ասել էր, որ մեղադրանքը կապ չունի ո՛չ Մարտի 1-ի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ո՛չ գործարարի պաշտպանները, ո՛չ էլ ՀՔԾ-ն հստակ պատասխան չեն հնչեցնում այն հարցի վերաբերյալ, թե արդյոք իրականությանը համապատասխանում է շրջանառվող այն տեղեկությունը, թե Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել հանրային գերակա շահ հայտարարված որոշ տարածքների մասով որպես կառուցապատող իրավախախտումներ թույլ տալու հիմքով:

Դիտվել է՝