Նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսին Արմեն Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Թունիս

33775_b

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ:

Նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ:

 Հանդիպմանը երկու երկրների նախագահները կարևորել են երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Թունիսի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել իր երկիր։

Դիտվել է՝