ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հանդիպում է մարալիկցի ցուցարարների հետ

davit sanasaryan

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Շիրակի մարզի Մարալիկ համայնքում է: Նա հանդիպում է ցուցարարների հետ, ովքեր պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը:

Արդեն օրեր շարունակ մարալիկցիները շրջափակված են պահում Մարալիկի քաղաքապետարանի շենքը, իսկ աշխատակիցները տեղափոխվել և աշխատում են Մարալիկի մշակույթի տանը:

«Այս հեղափոխությունն արել ենք սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, և որևիցե մեկը չի կարող հունից հանել մեզ»,- իր խոսքում ասաց Դավիթ Սանասարյանը, ապա հավելեց, որ Վերահսկողական ծառայության աշխատակիցները կաշխատեն շենքի ներսում՝ քաղաքապետարանում, իսկ ինքը կմնա ու կզրուցի մարալիկցիների հետ:

Դիտվել է՝