«Ֆրանկոֆոն» տիկնայք շրջեցին երևանյան թանգարաններով

default

Այսօր՝ հոկտեմբերի 12-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի վերջին օրն է: Բարձրաստիճան հյուրերի  առաջին տիկնայք  շրջել են  երևանյան թանգարաններով: Մասնավորապես, նրանք եղել են Երվանդ Քոչարի թանգարանում: Հյուրերը տպավորված էին  Քոչարի աշխատանքներով, առանձնակի տպավորված ու  համակ ուշադրությամբ էր ցուցանմուշների մոտ կանգնում Ֆրանսիայի նախագահի տիկինը՝ մասնագիտությամբ մանկավարժ Բրիջիտ  Մակրոնը:

Տիկնայք գրառումեր կատարեցին պատվո հյուրերի մատյանում: Հոկտեմբերի 12-ին   գագաթնաժողովի մասնակիցները կընդունեն հայտարարություններ, բանաձևերի ու այլ փաստաթղթեր, կորոշեն ու կհաստատեն հաջորդ գագաթնաժողովի վայրն ու ժամանակը, կընտրեն Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքի արդյունքները կամփոփվեն մամուլի ասուլիսով:

Դիտվել է՝