Ծննդկանի մահվան գործով հարցաքննվել են Վանաձոր ԲԿ-ի աշխատակիցները

davit-shahverdyan

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին վանաձորցի ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով վկաներ, Վանաձոր ԲԿ աշխատակիցներ Արամ Ավալյանն ու Լուսինե Քալաշյանը:

Դատակոչված վկաների մի մասը կրկին դատարան չէր ներկայացել: Դատարանը որոշեց նրանց բերման ենթարկել, իսկ Գայանե Գասպարյանի ու Այծեմնիկ Օհանյանի բնակության վայրը ճշտելու նպատակով գրություն կուղարկի Ոստիկանություն ու նորից կծանուցի:

Առաջինը հարցաքննվեց Վանաձոր ԲԿ մանկաբարձ Լուսինե Քալաշյանը, որը ներկա է եղել Հռիփսիմե Նազլուխանյանի ծննդաբերությանը: Չնայած նրան, որ վկան նախապես հայտարարեց, թե շատ ժամանակ է անցել ու ինքը չի հիշում մանրամասները, այնումամենայնիվ որոշ դրվագներ ներկայացրեց ամենայն մանրամասնությամբ: Ապա պատասխանեց դատարանի ու կողմերի հարցերին:

Ուշագրավ է, որ դատախազ Գ. Մանուկյանի հարցին, թե նրա կարծիքով ծննդկանը մոտավորապես որ ժամին է մահացել, նա պատասխանեց, որ վիրահատարան տանելուց՝ 22:40-ից շուրջ մեկ ժամ անց: Ավելի վաղ իրենց ցուցմունքներում մահացածի մայրն ու սկեսուրը կասկածներ էին հայտնել, որ Հռիփսիմեն ավելի շուտ է մահացել, քան նրանց հայտնել են:

Դիտվել է՝