«Վարչապետի հրաժարականն ամենաօպտիմալ և կարճ ճանապարհն է». քաղաքագետ

armen vardanyan

«Այսօր շատ մեծ հասարակական ճնշում կա քաղաքական ուժերի վրա, որպեսզի նրանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնեն»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Անդրադառնալով աղմկահարույց օրինագծին՝ քաղաքագետը նշեց, որ այս կերպ խորհրդարանական ուժերը փորձեցին իրենց ապահովագրել, որովհետև խոսակցություններ կային, որ հնարավոր է շրջափակեն Ազգային ժողովը և թույլ չտան պատգամավորներին ներս մտնել:

Քաղաքագետն առկա կոնֆլիկտի լուծման միակ տարբերակը համարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, ասում է՝ սա ամենակարճ ճանապարհն է, մնացածը երկար գործընթացներ են ենթադրում:

 

Դիտվել է՝