«Ձեր ժողովուրդը արի է ու անկախ». Էմանուել Մակրոն

VHM_4434

«Ձեր երկիրը հիշողություն է, Հայաստանը մարմնավորում է համերաշխությունը, եղբայրությունը: Հայաստանի մասին խոսելիս մենք հիշում ենք 1988-ի երկրաշարժը, մենք առիթ ունեցանք այն ժամանակ այստեղ լինելու: Մենք սիրեցինք ձեր երկիրը: Ձեր ժողովուրդը արի է ու անկախ, իր իրավունքների համար պայքարող: Ձեր երկրի ամենամեծ գանձը Շառլ Ազնավուրն էր:

«Մենք տարբեր լեզուներով ենք խոսում, «Մետրոպոլ» հյուրանոցում լսում էինք տարբեր լեզուներ, բայց մեզ միավորում են ֆրանսերենն ու ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ազատություն, եղբայրություն, ճշմարտություն: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում է հավաքել ֆրանսախոս ընտանիքի, որոնք ներկայացնում են 6 մայրցամաք:

Մենք շատ գործեր ունենք անելու, մենք միմյանց չպետք է դասեր տանք: Ֆրանկոֆոնիան մի տեղ է, որտեղ պետք է արտահայտվեն մեր նպատակները»,- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝