Էմանուել Մակրոնն առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ

887579

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղևնի տնկեց Հիշողությունների պուրակում, եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Նախատեսված է, որ Է.Մակրոնը հանդիպելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ֆրանսիայի նախագահը նաև ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգին:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցում է 84 երկրի 105 պատվիրակություն:

Դիտվել է՝