Պավլիկ Մանուկյանն ազատ արձակվեց

pavel manukyan

«Սասնա ծռեր»-ի գործով դատական հերթական նիստն այս անգամ սովորականից տարբերվում էր: Պատճառը խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մահն էր:

Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանում միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ նշելով, որ իր պաշտպանյալը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Հոկտեմբերի 3-ից հացադուլի մեջ գտնվող Պավել Մանուկյանը դատարանում հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին, նույնը հորդորեց նաև իր հետ հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին: Վերջինս նույնպես դադարեցրեց հացադուլը:

Դատարանի որոշմամբ Պավել Մանուկյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

Լրագրողների հետ զրույցում Պավել Մանուկյանն ասաց՝ որոշել էր դատարանի դահլիճից դուրս գալուց հետո գնալ «Էրեբունի» բժշկական կենտրոն, Սարի թաղ, հետո միայն տուն, բայց Արայիկ Խանդոյանի մահը փոխեց իրադարձությունների ընթացքը:

Պավել Մանուկյանը հայտարարեց նաև՝ մոտակա ժամանակներում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իրավիճակը նրա հետ քննարկելու համար:

Հավելենք նաև՝ ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի փաստաբանները դատարանին միջնորդեցին իրենց պաշտպանյալներին հնարավորություն տալ մասնակցելու Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

Դատարանը, սակայն, մերժեց նրանց միջնորդությունը:

Դիտվել է՝