Խանդոյանը երեկ Գյումրիում մասնակցել է հարսանեկան արարողության, հետո տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն

NkzHzaIFAm

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը որոշակի մանրամասներ է փոխանցել Միայնակ Գայլի մահվան հանգամանքների վերաբերյալ:

Ավետիսյանը պատմեց, որ երեկ նա Գյումրիում է եղել, ընտանիքով մասնակցել են հարսանեկան արարողության, որից հետո նկատվել է առողջական վիճակի վատթարացում: Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ արձանագրվել է մահ:

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Խանդոյանն առողջական լուրջ խնդիրներ ուներ, հաճախ էր գանգատվում ճնշման բարձրացումից:

Նրա մոտ առողջական խնդիրների սրացում ի հայտ է եկել ազատազրկման տարիներին, հատկապես 2017թ. հունիսի 28-ի դեպքից հետո, երբ 10-15 ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին նրան Ավանի և Նոր Նորքի դատարանի նկուղում։

Հիմա էլ Խանդոյանի պաշտպանները և կուսակիցները սա մեկնաբանում են որպես նրա հանդեպ նախկին իշխանությունների հրամանով իրականացրած հաշվեհարդար։

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝