Արայիկ Խանդոյան (Միայնակ Գայլ)

Khandoyan

Սոցիալական հարթակում ֆեյսբուքյան օգտատերերը տարածում են ժպտացող հերոսի նկարը և ափսոսանք հայտնում կյանքից անժամանակ հեռանալու համար:

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

Խանդոյանը հենց պատերազմի տարիներին մկրտվում է «Միայնակ Գայլ» անունով:

Հայաստանում և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական լուրջ խնդիրները հաղթահարելու և Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանման նպատակով Միայնակ Գայլն իր պայքարը շարունակել է նաև երկրի ներսում: Նա անդամագրվել է Արցախյան պատերազմին մասնակցած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժումներին։ Հանդիսանում է Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ։

Արայիկ Խանդոյանն իր քաղաքական ակտիվ դիրքորոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի ազատագրմանը։ Զինյալ խմբի անդամները պահանջում են ՀՀ իշխանությունների հրաժարականը, այդ թվում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանումը։

Կալանավորում

Խանդոյանը կալանավորվեց 2016թ. հուլիսի 31-ին՝ «Սասնա Ծռեր» խմբավորման՝ իշխանություններին հանձնվելուց հետո։ Բանտում անցկացնելով մոտ երկու տարի՝ պարբերաբար ենթարկվել է խոշտանգումների. ԳԱԼԱ-ի կողմից ակտիվորեն լուսաբանվել է 2017թ. հունիսի 28-ի դեպքը (http://galatv.am/hy/news/195786//), երբ 10-15 ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին նրան Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղում(http://galatv.am/hy/news/194715/)։ Խանդոյանի պաշտպանները դա մեկնաբանեցին որպես նրա հանդեպ իշխանությունների հրամանով իրականացրած հաշվեհարդար։

Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխվեց 2018թ. օգոստոսի 17-ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց։

2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է իր մարտական մեդալներից՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներ, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլն։ Արայիկ Խանդոյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից:NkzHzaIFAm

42991336_1774060462691465_7108587460937908224_nsasna-crer...
arm152665099631middle_1469796730_5099932

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝