Ն. Փաշինյանի թիմը աշխատում է ՀՀԿ պատգամավորների հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով

ararat mirzoyan

Հանրապետականների երեկվա քաղաքական հայտարարություններից հետո, թե պաշտպանում են Ն. Փաշինյանի՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու սցենարը, դարձյալ շարունակվել են իշխանության բանակցությունները ՀՀԿ առանձին պատգամավորների հետ:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ ևս մի քանի ՀՀԿ պատգամավորների հետ է  բանակցել: Փոխվարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նաև ֆոտոնկարներ այդ հանդիպումներից:

Նա երեկ հանդիպել է Հանրապետական խմբակցության՝ ծնունդով Ջավախքից պատգամավոր Տաճատ Վարդապետյանին։

Լուսանկարին կից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ  քննարկվել են Ջավախքին վերաբերող, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցեր:

43515635_328867484555090_8355212593459101696_n

Ապա առաջին փոխվարչապետի աշխատասենյակում են եղել Հանրապետական խմբակցության պատգամավորներ, խորհրդարանում քրդական և ասորական համայնքները ներկայացնող Կնյազ Հասանովը և Արսեն Միխայլովը։

Փոխվարչապետի գրասենյակը հայտնում է, որ քննարկել են այս համայնքների խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է եղել ներքաղաքական իրավիճակին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

43400866_270141366950264_3882974654075240448_n

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հրապարակել էր իր և ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպումից մեկ լուսանկար: Այդ հանդիպումից հետո Գևորգ Կոստանյանն իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին:

Ըստ երևույթին ՀՀԿ-ական պատգամավորների հետ անհատական աշխատանքը կշարունակի իշխանությունը:

Դիտվել է՝