Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Սամվել Մայրապետյանին. պատասխանը՝ ավելի ուշ

Samvel-Mayrapetyan-e1538922803182

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց Սամվել Մայրապետյանի ձերբակալության փաստը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ մեղադրանք է առաջադրվել նրան, ՀՔԾ մամուլի խոսնակը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ պաշտոնական պարզաբանում կլինի քիչ ավելի ուշ: Նշենք, որ օրենքով սահմանված կարգով մեղադրանք պետք է առաջադրվի 72 ժամվա ընթացքում:

ԳԱԼԱ-ի 2-րդ հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է շրջանառվող այն տեղեկությունը, թե Սամվել Մայրապետյանին հնարավոր է՝ մեղադրանք է առաջադրվել հանրային գերակա շահ հայտարարված որոշ տարածքների մասով որպես կառուցապատող իրավախախտումներ թույլ տալու հիմքով, Մարինա Օհանջանյանը կրկին նշեց, որ մանրամասներ կլինեն ավելի ուշ:

Դիտվել է՝