Նարիա Զոհրաբյանը, Պետրոս Ղազարյանն ու Նազիկ Ավդալյանը հրաժարվել են ավագանու մանդատներից

11213_KYH_M

Հոկտեմբերի 4-ին հրավիրած նիստում ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու անդամներին: Ինքնաբացարկի դիմում ներկայացրածները  6-ն են՝ 5-ը ԲՀԿ-ից, 1-ը «Լույս» դաշինքից:

ԲՀԿ-ից ավագանու անդամությունից հրաժարվել են Նաիրա Զոհրաբյանը, Պետրոս Ղազարյանը, Նազիկ Ավդալյանը, Արմենակ Այվազյանը, Ջիվան Պողոսյանը, իսկ Արտակ Զեյնալյանը՝ «Լույս» դաշինքից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57, ԲՀԿ-ն՝ 5, «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ: Ասենք, որ «Լույս» դաշինքի 3 մանդատները ստացածները՝ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը, ավագանու անդամներ էին նախորդ գումարման ավագանիում:

Դիտվել է՝