Գյումրիի բյուջեի սուղ միջոցներից տարիներ շարունակ գնումներ են կատարվել Սամվել Բալասանյանի մերձավորներին պատկանող ընկերություններից. տեսանյութ՝ կատարված գնումների վերաբերյալ

42703969_1907775532859616_7002222041801687040_n

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, բավականին համեստ բյուջե ունի՝ մի փոքր ավելի 3 մլրդ դրամից, շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:

Գյումրիի բյուջեի սուղ միջոցների մասին իշխանություններն իրենց հերթին պարբերաբար հիշեցնում են՝ գումարը քիչ է համայնքային ենթակառուցվածքները զարգացնելու, քաղաքը լուսավոր ու բարեկարգ դարձնելու համար:

Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից: Մշտապես բարձրաձայնում է՝ խնայում է համայնքի բյուջեն, չի ստանում համայնքի ղեկավարի իր աշխատավարձը, համայնքի բյուջեից չի լիցքավորում մեքենան:

«Ծառայողական մեքենա չունեմ, նույնիսկ բենզին չեմ լցնում, աշխատավարձ չեմ ստանում: Հատուկ հիմնադրամ ստեղծեցի դրա համար…»,- երբեմն-երբեմն հայտարարում է նա:

Նույնքան բարձրաձայն, սակայն, չի խոսվում այն մասին, թե ինչպես է ստացվում, որ Գյումրիի բյուջեի սուղ միջոցներից մի քանի տարի շարունակ գնումներ են կատարվում Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամներին կամ մերձավորներին պատկանող ընկերություններից… Պատրաստված տեսանյութը պատմում է կատարված մի շարք գնումների մասին:

Հ.Գ Տեսանյութը պատրաստ էր, երբ քաղաքապետարանը ամանորյա լույսերի և էկոնոմ լամպերի գնման վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր տրամադրեց, այդ թվում՝ մաքսազերծման հայտարարագրեր: Դրանք և էլի որոշ ընկերություններից կատարված գնումներ ուսումնասիրվում են մեր կողմից, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ:

Դիտվել է՝