Սիրիական աղետալի պատերազմն ու հայաստանյան խաղաղ հանգրվանը

новый коллаж

Սիրիայում դեռ պատերազմական գործողություններ են ընթանում, ինչի հետեւանքով շարունակում է նոսրանալ հայկական համայնքը: Սիրիահայերի մի մասն արդեն Հայաստանում է խարսխվել, հաղթահարել դժվարություններն ու հիմնել սեփական բիզնեսը: 

Սիլվա Յաքուբյանն ու նրա 2 քույրերը բրդե գործվածքների, զգեստների արտադրության փոքրիկ մոդելը վերագործարկել են Հայաստանում: 

Հարություն Տեր-Բաղդասարյանը նույնպես Հայաստանում կիրառում է արծաթագործի իր մասնագիտական հմտությունները: Հոր հետ զարդեր են պատրաստում, վաճառում, երբեմն նկարահանվում է ֆիլմերում, թեեւ թատերական կրթություն չունի:

«2012թ.-ին ռումբերը սկսեցին տեղալ Հալեպում, որոշեցինք դուրս գալ Հալեպից, գնացի Լիբանան, մնացի  9 ամիս, հետո տեղափոխվեցինք Հայաստան»,-նշում է Հարությունը:

Նրանք դժգոհ չեն իրենց ապրելակերպից, հարմարվել են, հույսեր են արթնացել վերջին փոփոխություններից հետո:

Դիտվել է՝