Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության պատվիրակությունը մեկնել է Օսլո

947246

ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը, Եվրոպայի Խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, ուսուցողական-ճանաչողական այցով մեկնել է Օսլո (Նորվեգիայի Թագավորություն):

Պատվիրակության կազմում են ՀՀ զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում են նաև ներկայացուցիչներ ՀՀ զինվորական դատախազությունից, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և Ազգային Ժողովից:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն զինվորական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ կունենան Նորվեգիայի Թագավորության զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝