Երեք անձ հացադուլ է անում կառավարության շենքի դիմաց

qqqq

Կառավարության շենքի դիմաց այսօր միանգամից երկու տարբեր առիթներով 3 անձ հացադուլ էր հայտարարել: Նրանցից մեկը նախկին ազատամարտիկ Արմեն Սարգսյանն էր, ասում է՝ մարտական ուղին սկսել է 1989թ.-ից. առաջին կազմավորված կամավորական ջոկատներով մեկնել է Հադրութի շրջան: Արդեն 5 օր է՝ հացադուլ է անում, պատճառը բանկին պարտքի դիմաց աճուրդով վաճառված բնակարանն է: Ասում է՝ 1,5 տարի վճարումները պարտաճանաչ կատարել է, հետո կորցրել է աշխատանքը, կնոջ աշխատավարձն էլ կրճատվել է, արդյունքում վճարումները չի կարողացել կատարել:

Արմեն Սարգսյանն ասում է՝ ի տարբերություն կառավարության 5-օրյա անտարբերության՝ բժիշկներն այցելում են, առողջական վիճակը դեռ բավարար է:

Ի տարբերություն նրա՝ «Զատիկ» մանկատան նախկին սան Դավիթ Ամոյանը, ով 3 օր է, ինչ հացադուլ է անում, արդեն գլխապտույտներ ունի:

Մանկատան սաներն անցյալ շաբաթ նույնպես այստեղ էին, սակայն սայլն այդպես էլ տեղից չշարժվեց:

Դավիթն արդեն 2 տարի է, ինչ գիշերում է դրսում: Խնդիրը, սակայն, միայն իրենը չէ, մանկատների շուրջ 210 սաներ դեռ սպասում են իրենց բնակարաններին:  

Դիտվել է՝