Քրեական գործի քննության, կալանավորման գործում թույլ են տրվել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ. փաստաբաններ

hayk alumyan

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը սեպտեմբերի 14-ին հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որն ընթերցվեց սեպտեմբերի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսում:

«Ինչպես հայտնի է, 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցի միջոցով տարածվել է ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի ձայնագրությունը, որը լույս է սփռում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քննվող քրեական գործի և մասնավորապես նրա կալանավորման գործընթացների ստվերային կողմի վրա:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, փաստաբաններն ուսումնասիրել են հեռախոսային խոսակցության մեջ պարունակվող նյութը, ինչպես նաև այդ նյութի բովանդակությանն առնչություն ունեցող պաշտոնատար անձանց մեկնաբանությունները: Փաստաբաններն արձանագրել են, որ քրեական գործի քննության, կալանավորման գործում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ:

Փաստաբանները եզրահանգել են, որ գործը քննող առաջին ատյանի դատարանի դատավորն իր գործողությունները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ: Որպես դրա ապացույց Հայկ Ալումյանը մեջբերեց Արթուր Վանեցյանի խոսքի հետևյալ դրվագը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած է, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը»: Փաստաբանն ԱԱԾ պետի կողմից դատավորի հանդեպ արհամարհանք է նկատել, որը դրսևորվել է ԱԱԾ ղեկավարի հետևյալ խոսքի մեջ. «Մի խոսքով, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ՝ դուխով: Բա մի հատ հիմքերը, նայեմ, զանգեմ զեկուցեմ»: Հայկ Ալումյանը պնդեց, որ ԱԱԾ տնօրենն ուղղակի ցուցում է տվել դատավորին: Դրա հիմնավորումն էլ համարել է «կալանքը ուզես-չուզես՝ պիտի տաս» նախադասությունը: Փաստաբանը նշեց, որ խափանման միջոցի կիրառման գործի ընթացքի մասնակից համարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Քոչարյանի կալանավորումն էլ անօրինական է և արվել է նրա համար, որպեսզի իր պաշտպանյալը ցուցմունք տա իր և գործով անցնող մեկ այլ անձի դեմ:

Հայկ Ալումյանը նշեց, որ առաջին ատյանի դատավորն ունեցել է այն համոզմունքը, որ մեղադրանքը հիմնավոր չէ, և այդ մտահոգությունը հասցրել է երկրի բարձրաստիճան ղեկավարությանը՝ դրա ապացույց համարելով «կալանքը ուզես-չուզես՝ պիտի տաս» արտահայտությունը:

Հայկ Ալումյանն ասաց, որ հայտնի տեսաձայնագրության հրապարակումից հետո իրենք հետևել են դրանում ներքաշված անձանց արձագանքներին ու պարզաբանումներին, և դրանցից բխող հետևությունները կդառնան իրավական գործողություն, որոնց մասին կիրազեկեն հետագայում:

Դիտվել է՝