ՀՀ ոստիկանապետը՝ Մարտյան դեպքերի ժամանակ Վլադիմիր Գասպարյանի հրահանգների եւ ոստիկանների կրակելու մասին

osipyan

Օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին ենթական՝ Դոգ մականունով, տեսանյութ էր տարածել, որում ասվում է, որ մարտյան իրադարձությունների օրերին Վլ.Գասպարյանը հանձնարարական է տվել կրակել նրանց վրա, ովքեր կերևան «Մարիոթ» հյուրանոցի մոտ:

Արդյոք դա հանցագործության մասին հայտարարություն չէ: Հարցին ի պատասխան՝ Վալերիյ Օսիպյանն ասաց. «Ես տեղյակ չեմ տեսանյութի մասին, բայց եթե նման տեսանյութ կա, ՀՔԾ-ն նկատի կունենա»: Այնուամենայնիվ, ոստիկանապետն ինչպե՞ս է գնահատում դա, երկրորդող հարցին ոստիկանապետը կրկին հարցը հասցեագրեց ՀՔԾ-ին՝ նշելով, որ ինքը 30 տարի է ուսադիր է կրում, սակայն չի տեսել, որ որևէ մեկը ոստիկանությունում նման հրահանգ տա: «Ես տեսանյութը չեմ տեսել, բայց եթե նման բան կա, պետք է պարզաբանվի»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Դիտվել է՝