ՀՀ կառավարության պաշտոնական էջից հեռացրել են վարչապետի օգնական նշանակված Սոֆյա Նավասարդյանի անունը

sofya-navasardyan2-1

Վարչապետի օգնական նշանակված Սոֆյա Նավասարդյանի անունը հեռացրել են Վարչապետի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնից:

gov

Սոֆյա Նավասարդյանը ՀՀ վարչապետի օգնական նշանակվել էր սեպտեմբերի 6-ին՝ համապատասխան հրամանագրով:

 Որպես վարչապետի օգնականներ՝ պաշտոնական կայքում հետեւյալ անուններն են՝ Արեն Մկրտչյան, Արփինե Դավոյան, Նաիրի Սարգսյան, Վարուժան Ներսեսյան:

ognakanner

Հիշեցնենք մի քանի օր առաջ քննարկման թեմա դարձավ վարչապետ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը: Վերջինիս  մասին նշվում էր, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտարարել էր, որ Սոֆյա Նավասարդյանը զբաղվել և շարունակելու է զբաղվել  նույն՝ ոճաբանի  գործով՝ արդեն վարչապետի օգնականի կարգավիճակով:

Դիտվել է՝