«Կամուֆլյաժս կհագնեմ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք». Փաշինյան

nikol

«Ես ուզում եմ ասել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի զրույցի գաղտնալսումը դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ»: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնել է, որ հանձնարարել է ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության:

«Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ այդ «հատուկ ծառայությունները» սափրագլուխների եւ ախրանաների տեսքով հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են: Ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերիյ Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- հայտարարել է Փաշինյանը:

«Հայաստանում սպիտակները հաղթել են եւ սեւերի պարտությունն անշրջելի է։ Մեր բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է, մենք գործում ենք օրենքով, դրա համար մենք ունենք ԱԱԾ եւ ոստիկանություն, եւ եթե տեսնենք, որ նրանք ի վիճակի չեն դա անել, մենք ձեւերը գիտենք, էն կամուֆլյաժս կհագնեմ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք Հայաստանում»,- նշել է Փաշինյանը։

Դիտվել է՝