«Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով». Պուտին

1528093612

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ:

Հանդիպման մեկնարկին Պուտինն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը: «Այսօրվա դությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը եւ այլն: Պատրաստ եմ ճշգրտել ժամացույցը մեր ընթացիկ փոխգործակցության եւ երկարատեւ հեռանկարի առումով»,-նշել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով Հայաստանի ներդրումային բնագավառում Ռուսաստանի առաջատարությունը:

41413776_670061010045706_4390266727603109888_n

Նա խոսել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին՝  ընդգծելով Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի ցածր գինը՝ 1000 խ.մ. համար 150 ԱՄՆ դոլար, նաեւ հիշատակել է ատոմային եւ ջերմային էներգետիկան:

«Զարգացող հարաբերություններ կան նաեւ մետալուրգիական եւ մեքենաշինության ոլորտներում: Մենք խոսելու շատ բան ունենք»,-ավելացրել է Պուտինը: ՌԴ նախագահը հայտնել է, որ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի ավելացել է 30%-ով, եւ հույս է հայտնել, որ ընթացիկ տարում այդ ցուցանիշն աճ կարձանագրի:

Նիկոլ Փաշինյանը եւս հայտնել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն:

«Չնայած որոշակի վատատեսությանը, որն առկա է հայկական եւ ռուսաստանյան մամուլում, նաեւ սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով, շատ բնական»,-նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտարարել է նաեւ, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ներուժն ամբողջությամբ բացահայտված չէ: «Պետք չէ կանգ առնել, մենք ունենք մեծ ներուժ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական եւ հումանիտար կապերի ամրապնդման առումով»,-ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝