«Սերժ Սարգսյանին, նրա բանդային, նաեւ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ուշացումը մեր ժողովրդի եւ բոլորիս մոտ մտահոգություն է առաջացնում»

jirayr

«Ճիշտ կլիներ մինչեւ ընտրությունները Հանրապետական կուսակցության գործունեությունն առկախվեր, սառեցվեր, որովհետեւ, ինչպես գիտենք, դա մեծ հաշվով հանցագործ համագործակցության կազմակերպություն է: Կուսակցություն անվանումը հարիր չէ այդ համախմբին, որին մենք տարիներով տեսել ենք, դա ընդամենը ֆիկցիա է եղել, ըստ էության Հանրապետական կուսակցություն կոչեցյալի ղեկավարությունը ավելի շատ նման է եղել բանդայի, եւ բանդայի գլխին կանգնած է եղել Սերժ Սարգսյանը: Այդ վերնախավը՝ Սերժ Սարգսյանը եւ նրա բանդան, ինչու չէ Քոչարյանի հետ միասին, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եվ այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու ուշացումը, բնականաբար, մեր ժողովրդի եւ բոլորիս մոտ մտահոգություն է առաջացնում: Կարծում եմ, որ գործող իշխանություններն այս ուղղությամբ մինչեւ ընտրությունները պետք է վճռական քայլեր անեն»:

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա անդրադարձել է նաեւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական այլ թեմաների:

Դիտվել է՝