Գյուղմթերքի գնաճ հիմնականում արձանագրվել է օգոստոսի առաջին օրերին

2017AM_shuka4_e1469261658609_214658131

Ըստ պաշտոնական տվյալների՝ գնաճը հիմնականում տեղի է ունեցել օգոստոս ամսվա առաջին օրերին, մինչդեռ հուլիսին, հակառակը, պաշտոնական վիճակագրությունը գյուղմթերքի մինչև 16.7 տոկոս գնանկում է արձանագրել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2018թ.-ի հուլիսին սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում, իսկ սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքն էժանացել են 2.9%–ով:

Մարդիկ, ովքեր շուկայում վաճառում են իրենց ստացած բերքը, թանկացումը պայմանավորում են ոռոգման խնդրով և այս տարվա եղանակային անբարենպաստ պայմաններով: Ձմերուկի գնաճը եւս, ըստ վաճառողների, պայմանավորված է Հայաստանում գրանցված բարձր ջերմաստիճանով:

Գյուղաբնակները նշում են՝ պետությունը պետք է աջակցի գյուղացիական տնտեսություններին, սահմանի վերահսկողական մեխանիզմներ, նաև ինչ-որ չափով փոխհատուցի եղանակի պատճառով կրած վնասները:

Դիտվել է՝