Առնվազն 243.000 հոգու պարագայում ոտնահարվել է մարդկային արժանապատվությունը

7767

Այսօր Ս. Սարգսյանը, շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ի առթիվ, ասել է, որ «մայիսի մեկը մարդկային արժանապատվության տոն է»:

Քաղաքացու աշխատանքի իրավունքն իր ամրագրումն է գտել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում: Մայր օրենքն ասում է, որ «յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»։ Իշխանությունների պարտքն է ՀՀ քաղաքացուն ապահովել աշխատանքով և պայմաններով, որ քաղաքացին ստեղծի աշխատանք և աշխատատեղեր:

ՀՀ իշխանությունների օրոք առնվազն 243 հազար հոգու պարագայում ոտնահարվել է մարդկային արժանապատվությունը:

2016 թվականի վերջին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում 2011-2015» վիճակագրական ժողովածուի տվյալներով՝ առնվազն այդքան քաղաքացի համարվում է գործազուրկ: Շուրջ 243.700 մարդ, որից 120.400-ը տղամարդիկ են, 123.300-ը՝ կանայք։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեր երկրում գործազուրկ է տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18 տոկոսը:

Գործազրկության մակարդակը հատկապես բարձր է Շիրակի մարզում:

Ընդ որում, հատկանշական է, աշխատանք փնտրողներ և գործազուրկներ հասկացությունները տարբերվում են: Այսպես, աշխատանք փնտրողներ են համարվում 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանք ստանալու նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն:

Գործազուրկներն աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք են, ովքեր չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ:

Ինչպես գործազրկության, այնպես էլ աշխատանք փնտրողների ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակի մարզում:

2016թ.-ի ամփոփ ցուցանիշներով՝ շուրջ 95 հազար աշխատանք փնտրող քաղաքացի կա ՀՀ-ում, ովքեր աշխատանք գտնելու դիմում են ներկայացրել:աղըւսակ 1

Շիրակի մարզում աշխատանք փնտրողների ամենամեծ տոկոսն է՝ 17.205 քաղաքացի: Ընդ որում, 2015թ.-ի համեմատ 13 տոկոսով թիվն աճել է:

Աշխատանք փնտրողների կրթական վերլուծությունը

2016թ.-ի տարեվերջին առաջին անգամ հրապարակվել է նաև աշխատանք փնտրողների վերլուծությունն ըստ կրթության: Հատկանշական է, որ մեծ թիվ են կազմում միջնակարգ կրթություն ստացած քաղաքացիները:աղյուասակ 2

Ինչպես նկատելի է աղյուսակից, նախամասնագիտական կրթություն ստացածները քիչ են դիմում աշխատանք փնտրելու համար գործազրկության կենտրոններին: Նրանք հիմնականում արհեստագործական հաստատություններն ավարտածներ են: Նրանց փոքր թիվը գործազուրկների շուկայում բացատրվում է երկու իմաստով. նախ՝ մեծ մասամբ մեկնում են արտագնա աշխատանքի, և երկրորդ՝ մեծ թիվ են կազմում նաև մասնավոր օբյեկտներում (վարսավիրանոցներ, կարի մոդելավորման կենտրոններ) աշխատանքի տեղավորված քաղաքացիները:

Աշխատանք փնտրողների տարիքային վերլուծությունըաղյուսակ 3

Աշխատանք փնտրողների տարիքային վերլուծությունը ևս հետաքրքիր է: Ըստ պաշտոնական տեղեկության՝ աշխատանք փնտրողների մեջ մեծ թիվ են կազմում 33-44 տարեկանները, ընդհանուրի շուրջ 25.5 տոկոսը: Ամենափոքր թիվը 16-19 տարեկաններն են՝ 1.2 տոկոս:

16-29 տարեկանները՝ վաղ երիտասարդությունը, աշխատանք փնտրողների 23 տոկոսն են կազմում: Սրանք այն քաղաքացիներն են, որ բուհը ավարտելուց կամ ուսումը վերջացնելուց հետո գրանցվում են զբաղվածության կենտրոններում որպես աշխատանք փնտրողներ:44444

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝