«Քոչարյանը հողի մեջ թաղված ռումբ է, որին հիմա վնասազերծում են». Պ. Օհանյան

pargev ohanyan

«Ռոբերտ Քոչարյանը կատարել է գործողություններ, որոնք չեն բխել իր կարգավիճակից: Այսինքն, ինքը դուրս է եկել իր կարգավիճակին սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակներից, այն է՝ արտակարգ դրության պայմաններում զինված ուժերն օգտագործելու որոշում ընդունելը: Նման իրավունք նախագահն ուներ միայն այն դեպքում, եթե հայտարարվեր ռազմական դրություն»: 

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել նախկին դատավոր, իրավագիտության թեկնածու Պարգեւ Օհանյանը: Նա նշել է, որ Քոչարյանը հողի մեջ թաղված ռումբ է, որին պետք էր վնասազերծել, եւ հիմա վնասազերծում են:

Դիտվել է՝