ԱՁ-ների մշուշոտ ապագան. պետությունը կախում ունի «Նորֆոլկի» գործառույթից. Դ. Անանյան

davit ananyan

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարը դեռ չի վճարել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ընկերությունը գումարը կվճարի։ ՊԵԿ նախագահը նշեց, որ ընկերությունում ստուգման գործընթացը կասեցրել են, որպեսզի այն օգնի քաղաքացիներին։ «Մինչև ամսի 20-ը կավարտենք ստուգումները, և ինքը կմուծի, բայց մենք համաձայնեցված որոշում ենք կայացրել, որ ստուգման ավարտը երկարաձգում ենք, քանի որ եղած առաջարկների շուրջ որոշում չի կայացվել։ Հիմա մուծվել է մոտ 2 մլն դոլարի չափով, 5 մլն-ը դեռ ենթակա է մուծման»,- ասաց նա։

Անդրադառնալով «Նորֆոլկ»-ի վերակազմավորման հարցին՝ նա հայտնեց, որ հնարավոր է չկազմավորվի, դեռ որոշում չի կայացվել։ «Հնարավոր է՝ որոշում կայացնենք, որ ոչ մի ընկերություն էլ չի լինելու, բոլոր անձինք գնան, ինքնուրույն իրականացնեն մաքսազերծումը»։

Անանյանը նկատեց՝ իրենք ցանկանում են օրենքի տառին համապատասխան լինել, բայց դրա գինը ոլորտի վայրիվերումներն են, ուստի «ոսկյա միջին» է պետք որոշել. «Մենք պետք է որոշենք՝ պետությունն ինչ-որ պարտականություն վերցնո՞ւմ է, որ անձանց վայրիվերումների դաշտ չտանի: Պետությունը կախում ունի «Նորֆոլկի» գործառույթից, հակառակ պարագայում շրջանառության ոլորտում գործող ԱՁ-ներին տանում ենք մշուշոտ ապագա, ուստի պետք է որոշենք՝ ինչ ենք անում»,- ասաց նա։

ԱԱԾ-ն «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունում կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության շրջանակներում հայտնաբերել է հանցավոր սխեմա, որի արդյունքում ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 7 մլն դոլար:

Դիտվել է՝