Գյումրիում տեղի է ունեցել Վահան Չերազի հուշարձանի բացման արարողությունը

37702674_1582080531920548_1221359995992408064_n

Գյումրիում տեղի է ունեցել Վահան Չերազի հուշարձանի բացման արարողությունը: Այս առիթով Գյումրի էին ժամանել հայ սկաուտներ աշխարհի տասնյակ երկրներից։

Ներկա էին Չերազի դուստրը, թոռներից Ավետիք Իշխանյանը եւ բազմաթիվ այլ հյուրեր։  

1920 թվականին Չերազը ՀՀ Կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլիսից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), որպեսզի հայրենիքում զարգացնի մարզական կյանքը։ Այդ ժամանակաշրջանում Ցեղասպանությունը վերապրած որբերի մի մասը կենտրոնացած էր Ալեքսանդրապոլում։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, ի տարբերություն իր ընկերներից շատերին, նա նախընտրում է մնալ հայրենիքում, իր սկաուտների մոտ՝ արհամարհելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, իսկ 1921 թվականին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը։

Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ), զբաղվում է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր:

1924 թվականին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվել է Սիբիր, սպանվել է 1927 թվականին: 

Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է 1937 թվականին։

37633046_1582080725253862_6794963597454737408_n 37659031_1582080721920529_4698522706600001536_n

Դիտվել է՝