Որ փակվի մանվելականության ամոթալի էջը. օրվա լրահոսը՝ համառոտ

timthumb-1

- Առաջարկ Նիկոլ Փաշինյանին ՝ միասնական ցուցակով գնալ ընտրությունների: Առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանինն է: Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը պետք է իջնի:

-Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է: Նա առայժմ Երեւանի քաղաքապետի միակ թեկնածուն է:

- Մհեր Սեդրակյան, Վարդան Հարությունյան, Գագիկ Ծառուկյան: Նրանց պատկանող գազալցակայաններում են խախտումներ հայտնաբերվել:

- Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է նախկինում ինչ-ինչ պատճառներով զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերը: «Խոսքը նախկինում տրված բոլոր տարկետումների մասին է»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

- «Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»: Գիշերը կրակել են Ճամբարակի ուղղությամբ: Իրավիճակն արդեն հանգիստ է:

- Որ փակվի Մանվելի ու մանվելականության ամոթալի էջը: Ազատամարտիկների դաշինքը կասեցնում է ԵԿՄ-ի համակարգող խորհրդում իր մասնակցությունը եւ սպասում միության արտահերթ համագումարին:

-Կարգով-շարքով դուրս են գալիս: Կալանքից ազատ են արձակվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը: Դատավորը Թորոսյանին ազատ է արձակել 500 հազար դրամ, իսկ Վարդան Գերավետյանին՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

-Բրինձ, հնդկացորեն, բուսական յուղ և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի տարածքից մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա։ Առաջին խմբաքանակը 30 տոննա է, դեռ 70-ն էլ կուղարկեն:

-Ո՞ւմ է երկրպագելու Արմեն Սարգսյանը: Ֆուտբոլային կրքերը հասնում են գագաթնակետին: Նախագահը մեկնել է Մոսկվա՝ եզրափակիչ խաղին հետևելու:

Քրիստինե Հովհաննիսյան

Դիտվել է՝