Ինչպե՞ս է բանակում օգտագործվելու գիտելիքների մեծ բազա ունեցող երիտասարդների ներուժը

gexam harutyunyan

Այսօր ՀՀ ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանն ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է ԳԱԼԱ-ի հարցմանը՝ կապված ԿԳՆ կողմից ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների զորակոչային տարիքի երիտասարդներին տարկետում տրամադրելու նպատակով:

Ինչպես հայտնի է, երիտասարդները դժգոհում են հանձնաժողովի կողմնակալությունից: Գեղամ Հարությունյանը կարծում է, որ այս հարցը կքննարկվի, թեև ԳԱԼԱ-ի այս հարցադրմանը ՀՀ պաշտպանության և ԿԳ նախարարները պատասխանել էին, որ հանձնաժողովն աշխատել է անաչառ:

Հետևաբար եթե նրանք մեկնեն ծառայության, գիտելիքների մեծ բազա ունեցող այդ երիտասարդների ներուժն ինչպե՞ս է օգտագործվելու բանակում: Նրանց համար հատուկ պայմաններ են նախատեսված, իսկ առաջին, երկրորդ կուրսի ուսանողները կօգտվեն բանակի այն հնարավորություններից, որոնք միշտ են տրվել կրթություն ունեցող զինծառայողներին, վստահեցրել է ՊՆ կից հասարակական խորհրդի համակարգողը:

Դիտվել է՝